ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

ԱՄՆ-ի բյուջեի դեֆիցիտը կնվազի մինչև 514 մլրդ դոլար

ԱՄՆ-ի բյուջեի դեֆիցիտը կնվազի մինչև 514 մլրդ դոլար
06.02.2014 | 11:41

ԱՄՆ-ի բյուջեի դեֆիցիտը 2013-2014 ֆինանսական տարում կնվազի 24 % -ով: Այդ մասին հաղորդում է ԱՄՆ-ի Կոնգրեսի բյուջետային հանձնաժողովը: Այսպիսով, բյուջեի դեֆիցիտը կազմում է 514 մլրդ դոլար: Նշվում է, որ 2015 թ. դեֆիցիտը կսկսի աճել, իսկ 2024-ին կհասնի 1,074 տրլն. դոլարի: Ի դեպ` 2012-2013թթ ֆինանսական տարում ԱՄՆ-ի բյուջեի պակասուրդը կազմել է 680 մլրդ դոլար:

Դիտվել է՝ 1156

Մեկնաբանություններ